2007 և 2008 թվականների համեմատ` 2009 թվականին բնօգտագործման և բնապահպանական վճարները նվազել են, թեև անշարժ աղբյուրներից արտանետումների ծավալն ավելացել է 2 անգամ: Եթե 2007-ին վճարվել է ավելի քան 4.1 մլրդ դրամ բնապահպանական վճար, 2008-ին`մոտ 3.9 մլրդ դրամ, ապա 2009-ին վճարվել է 3.4 մլրդ դրամ: