Անհայտ վանդալները Ֆրանսիայի հարավում մոտ 300 գերեզման են պղծել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Քասթր վայրում: Հեռուստաալիքի տվյալներով` խոսքը քրիստոնեական գերեզմանների մասին է: Չարագործները շրջել են գերեզմանների հարյուրավոր տապանաքարեր և խաչեր:
Նախատեսվում է, որ հինգշաբթի օրը դեպքի վայր կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կազնևը:








































