Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն իրեն լավ է զգում և իր համար սովորական կենսակերպ է վարում: Այս մասին Sputnik-ին հայտնել է Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանը:
«Առողջական վիճակը նորմալ է, իր համար սովորական կենսակերպ է վարում»,- հայտարարել է փաստաբանը:
Նա կտրականապես հերքել է ԶԼՄ-ներում հայտնված Հոսնի Մուբարաքի մահանալու մասին լուրը:
«Դրանք սվորական բամբասանքներ են»,- ասել է փաստաբանը:







































