Յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում, ինչպես պնդում է Կոկո Շանելը, պետք է փոքր սև զգեստ լինի: Այն հարմար կլինի ցանկացած իրադարձության համար, եթե դրան ճիշտ դիմահարդարում ընտրվի: ELLE-ը ընտրել է սև զգեստին հարմար դիմահարդարման 5 տարբերակ:
1. Կարմիր շուրթերը անթերի տարբերակ է: Ռիտա Օրան և Քեյթ Բոսուորթը, օրինակ, նման դիմահարդարում են նախընտրում և միշտ էլ շահավետ էֆեկտիվ տեսք են ունենում: Այս դեպքում, սակայն, հարկավոր է հրաժարվել աչքերի վառ դիմահարդարումից:

2. Աչքերի սլաքները սև զգեստին շատ են սազում: Երկար կամ կարճ, լայն կամ նեղ՝ դրանք հարկավոր է ընտրել աչքերի ձևին համապատասխան: Կերպարը եզրափակելու համար ընտրեք վարդագույն շրթներկը, ինչպես դա արել են Դաուտցեն Քեզն ու Միլա Կունիսը:

3. Բնական դիմահարդարումը հիանալի կընդգծի ձեր բնական գեղեցկությունը: Իրինա Շեյքի և Սիենա Միլլերի կերպարներն ապացուցում են դա: Իրականում շրթներկը պետք է կրկնի ձեր շուրթերի գույնը:

4. Եվա Լոնգորիան և Այշվարիա Ռայը սև զգեստի հետ ավազագույն երանգներ են ընտրում՝ բրոնզագույն սնգույր, բաց դարչնագույն շրթներկ կամ փայլ, սև տուշ:

5. Բալագույն շրթնեկը նույնպես հարկավոր է համադրել սև տուշի հետ: Քենդալ Ջեներն ու Ռիհաննան այդպես էլ արել են՝ լակոնիկ և սեքսուալ:












































