Գերմանիայի ազգային հավաքականը ճանաչվել է լավագույն թիմ Laureus ակադեմիայի մրցանակաբաշխությունում, տեղեկացնում է կազմակերպության թվիթերյան միկրոբլոգը:
Գերմանիայի հավաքականի հետ մրցանակին հավակնում էին Մադրիդի «Ռեալ»-ը, Ֆորմուլա-1-ում «Մերսեդես»-ի թիմը, NBA-ի չեմպիոն «Սան Անտոնիո»-ն, Շվեյցարիայի թենիսի հավաքականը և գոլֆի Եվրոպայի հավաքականը։










































