Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի մամուլի ասուլիսն սկսելուն պես անհայտ կինը ձեռնարկել է նրա վրա հարձակվելու փորձ: Դրագին չի տուժել, և մամլո ասուլիսը մի քանի րոպե անց վերսկսվել է:
Հարձակվող կինը բողոքել է արժութային բլոկում «ԵԿԲ-ի բռնատիրության դեմ»:
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) ծրագրում է շարունակել զգալի մեղմացման ծրագրերը (QE), որոնք սկսվել էին մարտին:
Արժութային բլոկի համար ռիսկերն ավելի հավասարակշռված են, քան նախկինում, նշել է ԵԿԲ նախագահը, իսկ Հունաստանի հետ կապված ռիսկերը կազմում են 110 մլրդ եվրո:
ԵԿԲ-ն ապրիլյան նիստի ժամանակ պահպանել է բազային տոկոսադրույքը` վարկերի առումով, ռեկորդային ցածր մակարդակում՝ տարեկան 0,05%, ասվում է բանկի հայտարարության մեջ:








































