Հնդկաստանում հնագետները 4 մարդու կմախք են հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, հողի մեջ են հարապպայի քաղաքակրթության ժամանակներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մնացորդները պատկանում են երկու մեծահասակ տղամարդու, կնոջ և երեխայի: Գիտնականները հույս ունեն, որ գտածոն կօգնի հնագույն քաղաքակրթության ուսումնասիրման գործում:
Հարավկորեացի մասնագետները ԴՆԹ-հետազոտություն կկատարեն: Նրանց խոսքով՝ կմախքները լավ են պահպանվել:
Հաղորդվում է նաև, որ պեղումների տեղում հայտնաբերվել են կերամիկական կաթսաների բեկորներ, որոնց մեջ ընդեղեն է եղել և այլ առարկաներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ բնակիչները հավատացել են վերամարմնավորմանը:
Հնդիկ և հարավկորեացի հնագետներն ու գիտնականները Մոհենջո-Դարո գերեզմանոցում պեղումներ են անում 2013 թվականից:







































