Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ. ավելի քան 7,65 մլն ռուբլի է վաստակել: Սա հետևում է եկամուտների, ծախսերի ունեցվածքի մասին հայտարարագրից, որը չորեքշաբթի հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
Պուտինի եկամուտն անցած տարի կազմել է 7 654 042 ռուբլի:
Նրա սեփականության մեջ նշված են 1 500 քմ հողամաս, 77 քմ բնակարան և ավտոտնակ (18 քմ): Պուտինի օգտագործման տակ է նաև բնակարան՝ 153,7 քմ մակերեսով, և ավտոտնակի տարածք՝ 18 քմ: Այդ նույն օբյեկտները նշված են եղել նաև 2013 թ. հռչակագրում: Այդ ամբողջ անշարժ գույքը Ռուսաստանում է:
Անցած տարվա համեմատ փոփոխության չի ենթարկվել նաև Պուտինի անձնական ավտոպարկը: Նրա սեփականությունն են 2 հազվագյուտ «Վոլգա» (ԳԱԶ М21 և ԳԱԶ М-21-Р), ինչպես նաև «Նիվա» և «Սկիֆ» կցասայլ:
Արդեն երկրորդ տարին Պուտինի հայտարարագրում չի նշվում նրա նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի անունը:
2013 թ. Պուտինի եկամուտը կազմել է 3 672 208 ռուբլի: Այդպիսով, 2014 թ. նրա եկամուտն ավելացել է մոտավորապես 2,08 անգամ: Բանն այն է, որ անցած տարվա ապրիլին Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը Ռուսաստանի նախագահի և վարչապետի դրամական պարգևատրումը բարձրացրել է 2,65 անգամ:
Այս տարվա մարտի մեկին Պուտինը հրահանգել է իր, կառավարության ղեկավարի և շատ այլ պաշտոնյաների աշխատավարձը կրճատել 10%-ով:










































