Թբիլիսիի Չիտաձե փողոցում ձերբակալվել է զինված տղամարդ, որն անսթափ վիճակում քաղաքի կենտրոնում օդ է կրակել հրազենային զենքից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ ծառայությունից, տղամարդը ներկայումս ձերբակալված է, դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Տղամարդը կրակ է բացել այն տարածքում, որը հարակից է եղել երկրի արտաքին գործերի նախարարությանն ու թիվ 47 դպրոցին:
Այդ վայրից մոտ 100 մետր հեռու է գտնվում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի բնակարանը:











































