Panasonic ընկերությունը ներկայացրել է HX-A1 տեսախցիկը, որը կարող է նկարահանում իրականացնել լիակատար մթության մեջ՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Նորույթը պաշտպանված է ջրից, փոշուց, հարվածներից ու կարող է գործել ցածր ջերմաստիճանի դեպքում (մինչև -10 աստիճան՝ ըստ Ցելսիուսի): Դրա հետ մեկտեղ՝ այն շատ թեթև է (45 գրամ):
Սարքը հագեցած է MOS-սենսորով՝ 1/3, որը կարող է նկարահանումներ իրականացնել 1920х1080 թույլտվությամբ վայրկյանում 30 կադր հաճախականությամբ:
Մթության մեջ HX-A1-ը կարող է նկարահանումներ իրականացնել միայն հավելյալ աքսեսուարների օգնությամբ:
Տեսախցիկում ներդրված է «էքստրեմալ» մոդուլ, որը թույլ է տալիս միանգամից նկարահանված նյութը գցել սոցցանց:
Էքշըն-տեսախցիկի վաճառքի մեկնարկը նախատեսված է հունիսին:










































