Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում «Ատլետիկո»-ի հետ խաղում Մարիո Մանջուկիչի հետ կապված դրվագը:
51-րդ րոպեին Ռամոսն արմունկով հարվածել է Մանջուկիչին, որից հետո հարձակվողը սկսել է արնահոսել:
«Չեմ պատրաստվում գնահատել դրվագը, քննարկել՝ կար կանոնների խախտում, թե ոչ: Դրա համար կան մրցավարներ: Չգիտեի՝ որտեղ է գտնվում Մանջուկիչը՝ մոտ է, թե հեռու: Նրան կանխամտածված չեմ հարվածել»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


































