Վենչժոու քաղաքային շրջանում ծաղկի տոնը ողբերգական ավարտ է ունեցել։ Ապրիլի 14-ին տոնակատարության ժամանակ փլուզվել էր մագլցման համար կառուցված պատը, որի վրայից հանդիսությանը հետևում էին տասնյակ զբոսաշրջիկներ: Պատի փլուզման հետևանքով նրանցից 2-ը մահացել են, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է TASS-ը:
Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, 12 տուժածներ պետք է ենթարկվեն վիրահատությունների՝ ոսկրերի կոտրվածքի պատճառով:
Ցաննանի զբոսաշրջային փառատոնը նվիրված է ազալիա ծաղկի ծաղկմանը: Տոնական ներկայացումը լավ դիտելու համար մի քանի տասնյակ մարդիկ բարձրացել էին նեյլոնե ցանցով ծածկված մագլցման կոնստրուկցիայի վրա։ Ցանցը չի դիմացել ծանրաբեռնվածությանը, և արդյունքում մարդիկ ընկել են 8-9 մետր բարձրությունից:







































