«Մեր երկրում մահացության 80 տոկոսը պայմանավորված է 3 հիմնական հիվանդություններով՝ սիրտ-անոթային, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ (48 տոկոս), օնկոլոգիական հիվանդություններ՝ ուռուցքաբանության հետ կապված (20 տոկոս) և, իհարկե, շաքարային դիաբետ: Փաստացի, ամեն 2-րդ մահ կապված է սիրտանոթային հիվանդությունների հետ»,- ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենիզմի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական վեհաժողովի ընթացքում:
Նախարարն ընդգծեց, որ հիվանդացությունը վերջին 25 տարում շուրջ 70 տոկոսով ավելացել է, և սա լուրջ մարտահարվեր է ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: «Հպարտությամբ պետք է ասեմ, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակներին, և այօր կարող ենք արձանագրել միջազգային որակի ամենաբարձր մակարդակով ապահովվածությունը՝ ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինտերվեցիոն, ինվազիվ սրտաբանությունում»,- ասաց նա:
Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ այս տարի առողջապահության նախարարությունն այս ուղղությամբ 3 ծրագիր է ներդրել՝ կանխարգելիչ այցի, սկլինինգային, սրտի անհետաձգելի վիրահատությունների: Վերջին ծրագրի համար 500 մլն դրամ է տրամադրվել, ծրագրից արդեն օգտվել է 450 շահառու:
Մանրամասները՝ տեսանյութում:











































