Brent տեսակի նավթի գինը 2015թ. կկազմի 56 դոլար 1 բարելի դիմաց, 2018թ. այն կարող է աճել մինչև 76 դոլար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից էներգետիկ տեղեկատվության վարչության ամենամյա կանխատեսման մեջ:
«Բազային սցենարի դեպքում Brent տեսակի նավթի գները 2013թ. 1 բարելի դիմաց 109 դոլար մակարդակից կընկնեն և 2015թ. կկազմեն 55 դոլար 1 բարելի դիմաց, իսկ հետո՝ 2018թ., կաճեն մինչև 76 դոլար»,- ասվում է կանխատեսման մեջ:
Այնուհետև այդ միտումը կշարունակվի նաև 2040 թվականին. 1 բարելը կարող է արժենալ արդեն 141 դոլար, քանի որ պահանջարկի աճի պատճառով այն կմշակվի ավելի դժվարհասանելի տարածքներում, և, համապատասխանաբար, վառելիքը կթանկանա:
ԱՄՆ-ում վերլուծաբանները կանխատեսում են նավթարդյունահանման ոչ մեծ նվազում ավտոտրանսպորտի վրա բենզինի տնտեսման նոր չափանիշների պատճառով: Նավթի և նավթամթերքների ներմուծումը 2013թ. 33%-ից 2040թ. կնվազի մինչև 17%: Նավթի արդյունահանման աճի դեպքում երկիրը արդեն 2020 թվականից հետո կարող է դառնալ նավթ և նավթարդյունահանման ապրանքների արտահանող:







































