«Չելսի»-ն շուտով կհայտարարի Բրազիլիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա տաղանդ Նատանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տրանսֆերային գործարքի արժեքը կազմում է 4.5 մլն ֆունտ: Երեկ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Լոնդոնում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Նատանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթի»-ն:






































