Թայվանում կինն ամուսնու հուղարկավորությանը մերկապարուհիների ելույթ է պատվիրել՝ հանգուցյալ ամուսնուն «վերջին նվերը» մատուցելու նպատակով։ հաղորդում է PzFeed-ը:
Maroon 5-ի Moves Like Danger հիթի ներքո դագաղի շուրջ կիսամերկ պարող կանայք ցնցել են հանգուցյալին վերջին հրաժեշտը տալու եկածներին:
Ոմանք իրենց դժգոհությունն են հայտնել այդ կապակցությամբ, սակայն մյուսները սմարթֆոններով տեսագրել են պարուհիներին:
Ննջեցյալի ընկերների խոսքերով՝ նրա կինն աչքի է ընկել անսովոր նվիրվածությամբ: Ամուսնու՝ սրտի կաթված ստանալուց հետո կինն իր ամբողջ ժամանակն անցկացրել է նրա մահճակալի մոտ՝ մինչև նրա մահանալը:











































