Թուրինի «Յուվենտուս»-ը «Մոնակո»-ի հետ քննարկել է Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի հարցը: Տեղեկությունների համաձայն` քննարկումը կայացել է երկու ակումբների ղեկավարների նախաճաշի ժամանակ:
«Յուվենտուս»-ը մտադիր է ամռանը ձևակերպել Ֆալկաոյի տրանսֆերային գործարքը` վարձակալելով նրա իրավունքները` այնուհետև այն գնելու հնարավորությամաբ:
Հիշեցնենք` «Մոնակո»-ն Թուրին էր ժամանել` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպման նպատակով:








































