Վերջին օրերի ընթացքում մոտ 400 մարդ է զոհվել Միջերկրական ծովում ապօրինի ներգաղթյալների նավակների խորտակման ժամանակ: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ոչ կառավարական Save the Children կազմակերպությանը, որն էլ ականատեսների վկայությունների վրա է հիմնվել: Վերջիններս Orion ռազմանավերով հասցվել են Իտալիայի հարավում գտնվող Ռեջո դի Կալաբրիա:
Նշվում է, որ փախստականները Լիբիայի ափերից են եկել: Նրանց ազգության մասին ոչինչ չի ասվում, սակայն հայտնի է մեծ քանակությամբ անչափահասների մասին:
Սիցիլիական ծոցում ապօրինի ներգաղթյալների մասսայական զոհվելու մասին լուր Իտալիայի իշխանություններից չի ստացվել: Ապրիլի 13-ին հայտնի է դարձել նավաբեկության արդյունքում 9 զոհի մասին, 144 մարդ փրկվել է:











































