Ֆրանսիայի հարավային Կանա քաղաքի վարչական դատարանը մերժել է բնակիչների ասոցիացիայի դիմումը՝ ուղղված դերասան Ժերար Դեպարդյեին պատկանող տարածքում նոր վիլլա կառուցելու դեմ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Դեպարդյեն երկրորդ փորձից Լա-Մանշ նեղուցի ափին գտնվող Տրուվիլ սյուր Մեր համայնքում 250 քմ մակերեսով փայտե տուն կառուցելու թույլտվություն է ստացել:
Բնակիչները բողոքել են, երբ շինարարական տեխնիկան Դեպարդյեի տարածքում քանդել է բլրի մի հատվածը: Հայցվորները խնդրում են քննարկել շինարարական աշխատանքների դադարեցման հնարավորությունը, երկրորդ բողոքով խնդրում են ավելի վաղ տրված թույլտվությունը չեղյալ համարել:
Դատարանն առաջին բողոքը մերժել է, քանի որ նման դիմում տալու ժամկետը սպառվել է: Երկրորդ հայցի վերաբերյալ դատարանը որոշում կընդունի առաջիկա ամիսներին:











































