Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Պետք է ընդդիմանանք բռնությանը, այլապես բռնությունը կգա շատերիս ետևից․ Լևոն Չուքասզյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված նախագահ Գարեգին Չուգասզյանի եղբոր՝ արվեստագիտության դոկոտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի հետ:

ՀԽ անդամների ձերբակալությունից հետո ասել էիք, որ նրանց ձերբակալությունը կանխատեսելի  էր, զարմանալու ոչինչ  չկար: Արդյո՞ք, այն համարում եք նախօրոք պլանավորված, մեղադրանքի հաստատման դեպքում Գարեգին Չուգասզյանին ևս 2-5 տարի ազատազրկում է սպասվում, ի՞նչ քայլերի եք դիմելու:

100 տարի առաջ Ապրիլի սկզբին թուրքերը տեղահան արեցին զեյթունցիներին, աքսորվեցին Մարաշ և ապա անապատներ դրանից հետո գաղթեցրեցին սասունցիներին: Էն ժամանակ դեռևս ժողովուրդը չգիտեր` ինչ աստիճանի կազմակերպված և ինչ տևական հրեշավոր ծրագիր է իրենց դեմ պատրաստված,  ինչ ծուղակ է լարված մեր ժողովրդի համար: Եվ դրան հետևեցին արդեն ապստամբելու կարող հայության ազատվելու գործընթացները: Այդ ժամանակ սկսեցին ձերբակալել մտավորականներին: Ամեն տեղ հեռագրված էր` ապրիլի 24-ին պետք է հավաքեին մտավորականությանը: Սա մի տեսակ զուգահեռ է, որ ակամայից մտաբերեցի: Եվ երկրորդ զուգահեռը , երբ Բոլշևիկները եկան իշխանության, նրանք առաջին հերթին նենգաբար հավաքեցին հայկական սպայական կազմը , հայ զինվորականության առաջնորդներին և հարյուրավոր,  հազարավոր սպաների աքսորի ուղարկեցին:

Հիմա մեր աչքի առաջ է, որ ազատամարտիկները հայտնվում են բանտերում, մեր աչքի  առաջ է, որ սկսել են մտավորականները հայտնվել բանտերում: Ի՞նչ է մեզ սպասում, ի՞նչ է նախապատրաստվում, ո՞ւմ ձեռքն է  սա  ղեկավարում, եթե ոչ  Թուրքինը, ապա, այն ծառայում է թուրքերին, թշնամուն է ծառայում այդ ձեռքը, որովհետև  իրականության մեջ փորձ է  արվում կոտրելու մեր ժողովրդի դիմադրելու և հերոսական ոգին: Ուզում եմ հիշեցնել, որ ստալինյան բռնաճնշումները  երբ որ սկսեցին, դրանք նույնպես մատավորականների  ցեղասպանությամբ էին տեղի ունենում և դրանից հետո  արդեն հասարակ մարդկանց հետևից էին գալիս:

Որպեսզի  պատմական դառը  դասերից եզրակացություն անենք, մենք պետք է լավ իմանանք մեր պատմությունը և հասկանանք, որ չենք կարող ազգովի չդիմադրել բռնությանը, այլապես բռնությունը գալու է բոլորի հետևից ՝վաղ թե ուշ:

Պետք է մտածել փոխվելու մասին, պետք է մտածել այն մասին, որ չի կարելի վախենալ: Շատերի հետ եմ զրուցել և զրուցում, որոնք ասում են՝ մենք ի՞նչ կարող ենք անել , որպեսզի փոխեմ այս վիճակը , ոչ մի բան հնարավոր չէ: Ես այդ մարդկանց հիշեցնում եմ Դալայ Լամայի ասածը՝ եթե դուք կարծում եք, որ ոչինչ չեք կարող փոխել ձեր կյանքում, աշխարհում, աշխատեք մի  սենյակի մեջ մնալ ընդամենը մեկ մոծակի հետ և տեսեք , թե այդ մոծակը ինչպես պետք է քրքրի ձեզ . պիտի թաքնվի և նորից կծի, թաքնվի և նորից կծի ձեր հոգին պիտի հանի ամբողջ գիշեր:

Ես կարծում, որ  քիչ  թե շատ հասկացող , գիտակից  յուրաքանչյուր մեծ մարդ, որը դեռևս ազգային նկարագիր ունի, ինքն իրեն հարց է տալիս` հայ է, թե ոչ, ինքը ծառայում է ժողվրդին, թե չպետք է ծառայի , միայն պետք է սպառող լինի: Կուզենայի, որ հարց տային իրենց. «ես վախկո՞տ եմ, թե ես համարձակ եմ , ես կարող եմ  հաղաթահարել վախս, թե՞ ոչ, ես պիտի նայեմ ինչ  անարդարություն է  կատարվում շուրջս , թե՞ միջամտեմ իմ ուժերի չափով:

Ես չեմ կարողանում համակերպվել, հավատալ  այն մտքին, որ մեր ժողովուրդը փալաս է դարձել , որ մեր մտավորականության վրա  կարելի ոտքերը սրբել և քայլել, որ մեր ժողովրդին կարելի բոլորովին արհամարել, ես չեմ կարծում, որ իշխող ռեժիմի կողմից անպատվությունը կարելի հանդուրժել անընդհատ :

Հիմնադիր խորհրդարանի անդամներն անում են այն` ինչ կարող են: Բոլոր ձերբակալվածները ազգային նվիրյալներ են, որոնք իրենց գործով, իրենց ապրած կյանքով են ապացուցել, որ իրենց համար չկա ավելի կարևոր բան քան իրենց երկրի ու ժողովրդի ապագան: Մեծ ռիսկերի են գնացել դրա համար: Չեն գնացել փողի, կեղծիքի կամ բարոյական կոմպրոմիսների հետևից: Նրանք պարզապես չեն կարող հանգիստ նայել, թե ինչպես է երկիրը դատարկվում:

Պետք է ճիշտ գնահատական տանք  այս իշխանություններին, դժվար է  այդպես անվանել, այս մարդիկ իրենց տեղում չեն , այս մարդիկ  պիտի ի վերջո  հեռանան, որոնց սիրտը հողի ավերման  համար  չի ցավում: Նոր երկիր  պիտի կառուցվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում