Ռուսաստանի` G8 վերադառնալու համար պետք է պայմաններ ստեղծվեն, սակայն դա հնարավոր է միայն Ուկրաինայի հակամարտության լուծումից հետո: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Ես կարծում եմ` մենք Ռուսաստանին G8 ընդունելու համար պայմաններ կստեղծենք, սակայն դրա ուղին միայն ուկրաինական հակամարտության լուծումն է»,- ասել է նա:
Շտայնմայերը նշել է, որ ինքն անձամբ «ոչ մի շահ չունի Ռուսաստանի երկարատև մեկուսացման մեջ»:










































