Sunday, 21 06 2026
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա

Մակեյանի բարեփոխումների փաթեթը միգուցե չկա՞. մամուլ

«Չեմ կարծում, որ ՀՀՇ-ն կարիք ուներ անվանափոխության: Եկեք չմոռանանք, որ այն 3-րդ անկախ հանրապետության իշխող կուսակցությունն էր և իր բոլոր դրական ու բացասական դերակատարություններով հանդերձ՝ պատմական կուսակցություն է: ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությունը պայմանավորված է ժամանակի ու իրավիճակի թելադրանքով, չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ ժամանակի ու ինչ իրավիճակի, բայց կարծում եմ՝ մենք բոլորս փորձում ենք լուծումներ գտնել, որի միջոցով ավելի արդյունավետ կարող է գործել ընդդիմադիր շարժումը»,- Aravot.am-ին ասաց Աժ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով պարոն Մակեյանի երեկվա դիտարկումներին, թե ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությունը ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի չինովնիկների համար է ստեղծվում, որովհետև նրանք բարդույթներ ունեն ՀՀՇ մտնելու հարցում:

«Պետրոսի և մեր Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի միջև ինչ-որ անհամաձայնություն է տեղի ունեցել, մի փոքր շատ են առաջ գնացել այդ թեմայով: Հնչեցրած կարծիքներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Եվ կարծում եմ՝ Պետրոս Մակեյանը մի փոքր ծայրահեղացրել է վիճակը, և այն մեկնաբանությունները, որ տալիս է ՀԱԿ կուսակցության ստեղծման նպատակների վերաբերյալ, այդ կարծիքը չեմ կիսում: Քաղխորհուրդն այլևս այն դերակատարությամբ և միասնականությամբ որոշումներ չէր ընդունում, այլևս այդ վիճակով չի կարող շարունակվել՝ անարդյունավետ է դաոնում մեր աշխատանքը: Որ ընդդիմադիր շարժման աշխատանքն ավելի արդյունավետ դարձնենք ու որոշումների ընդունումն ավելի նպատակային, իրավիճակը պահանջում է, որ համակիրներն ու ակտիվիստները ավելի համախմբվեն ու ավելի նպատակային պայքար մղեն համակարգի դեմ»,- շարունակեց տիկին Սարգսյանը:

Հակադարձելով պարոն Մակեյանի պնդումներին, թե ՀԱԿ-ին ճգնաժամից հանելու իր կուսակցության կազմած փաթեթը երբ փորձեցին քննարկման ներկայացնել, պարզեցին, որ Կոնգրեսում քննարկումից, հրապարակային խոսելուց ավելի շատ են վախենում, ասաց. «Պետրոսը վաղուց քաղխորհրդում չի եղել, այսօր ենթադրությունների վրա է կառուցում իր կարծիքը: Քաղխորհրդի բոլոր անդամները և ես երեկ ցանկանում էինք տեսնել այն բարեփոխման ծրագիրը, որի մասին ամիսներ շարունակ խոսում է: Թող բերեր և ներկայացներ քաղխորհրդի դատին, միգուցե այդ նախաձեռնությունը մեզ համար ընդունելի լիներ, և փորձեինք այդ բարեփոխման ծրագիրն արդիականացնել և այդ ուղղությամբ աշխատանք տանել: Նա չներկայացավ, ինչպես նաև մի քանի մարդիկ, որոնք այդ գիծը պահում էին, և մենք այդպես էլ չիմացանք՝ ինչ ծրագրի մասին է խոսքը: Կառուցողականությունն այս իրավիճակում ավելի կնպաստի մեր ուժեղացմանը, քան թե տարանջատումը: Քննարկումից երբեք չենք վախեցել, նույնիսկ մի քանի անգամ հայտարարել ենք՝ եթե այն իրատեսական ու կիրառելի է, պատրաստ ենք ընդառաջ գնալ: Սկսում եմ մտածեք միգուցե այդ փաթեթը չկա՞»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում