Aravot.am-ը անվանի դերասան Սոս Սարգսյանից հետաքրքրվեց՝ ամեն ընտրությունից առաջ ի՞նչ զգացողություն և ակնկալիքներ է ունենում: «Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետև ժողովրդի համար ընտրությունները փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է, ժողովուրդն իրար է խառնվում, ծանր պահեր է ապրում, ջղեր են քայքայվում, ես շատ դժվար եմ ընկալում ընտրությունները և Աստված եմ կանչում, որ դրանք անփորձանք ավարտվեն»,- պատասխանեց արվեստագետը: