Լոս Անջելեսում տներից մեկի սեփականատեր Ջեյսոն Արչինակոն պատմել է, որ իր տան նկուղ է ներթափանցել պումա: Կենդանուն նկատել էին մասնագետները, որոնք տեղադրել էին շենքում պահպանության համակարգ, հայտնում է NBC Los Angeles-ը:
Դեպքի վայր ժամանած մասնագետները փորձել են քշել կենդանուն, սակայն նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Նշվում է, որ կենդանին պարզապես ուշադրություն չի դարձրել մարդկանց վրա:
Մասնագետները գիշատչին տվել են P-22 ավանում: Նշվում է, որ 3 տարի առաջ կենդանին բնակություն է հաստատել Գրիֆիթ պարկում՝ Արչինակոյի տնից քիչ հեռու, այն բանից հետո, երբ իջել էր Սանտա Մոնիկայի լեռներից ու հատել երկու խոշոր մայրուղիներ:









































