Թուրքիայի նախկին նախագահ, Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի անդամ Աբդուլլա Գյուլը կմասնակցի Բաց հասարակությունների III համաշխարհային ֆորումին, որը տեղի կունենա Բաքվում ապրիլի 28-30-ին: Այս մասին Trend-ին հայտնել են Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի մամլո ծառայությունում:
Ծրագրվում է Գյուլի ելույթը «Նոր աշխարհակարգի հիմնական խնդիրները» թեմայով:
Թուրքիայի նախկին նախագահը բարձր է գնահատել Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի գործունեությունն ու նախագծերը:
Բաց հասարակությունների III համաշխարհային ֆորումին նախատեսվում է ավելի քան 350 հյուրի մասնակցություն, նրանց թվում՝ աշխարհի 75 երկրի նախկին նախագահներ և գործող ղեկավարներ:











































