Իրանում որոշվել է նշանակել երկրի պատմության մեջ առաջին կին դեսպանին: Mehr գործակալության հաղորդմամբ՝ դեսպանը կլինի Իրանի ԱԳՆ ներկայիս պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
Հաղորդվում է, որ նա 2013թ. իրանցի կանանց մեջ առաջինն է զբաղեցրել այդ պաշտոնը:
Գործակալությունը նշում է, որ դեռ հայտնի չէ՝ Աֆհամը որ երկրում կներկայացնի Իրանը և նրան ով կփոխարինի ներկայիս պաշտոնում:






































