Aravot.am-ը երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը գովում Սերժ Սարգսյանին՝ լինելով նրա մրցակիցը:
Նա պատասխանեց. «Մեր մշակույթը հետևյալն է, որ անպայման կամ պիտի լավը ասես, կամ վատը, որը շատ արհեստական է: Իր դաստիարակությունը ասում է, իսկապես ես էլ կարծում եմ, որ չպետք է ուրանալ որ Սերժ Սարգսյանը մեծ ավանդ ունի պատերազմում»:
Թերթի դիտարկմանը, որ այդպես Սերժ Սարգսյանի դրական կերպարն է կերտվում ընտրողների մոտ՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կապ չունի: Րաֆֆի Հովհաննիսյանն այն կերպարն է, որ ճշմարտությունը, եթե կարող է ի վնաս իրեն գալ, ինքը կասի այդ ճշմարտությունը: Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ: Ես ասում եմ, որ դա փաստի արձանագրումն է: Ասել միայն վատը՝ դա ազնիվ չէ: Ազնիվ չէ նաև չասել, որ ունենք մենաշնորհներ, ստվերային տնտեսություն, արտագաղթ»:









































