Լոնդոնի Բուքինգհեմյան պալատի ժամապահը հերթափոխի ժամանակ շթոփվել-ընկել է հազարավոր զբոսաշրջիկների առաջ՝ գրում է The Telegraph-ը: Թերթը նշում է, որ երիտասարդն արագ կանգնել է, իսկ նրա գործընկերները կողքից քայլել են՝ կարծես ոչինչ չի պատահել: Երբ ժամապահը իմացել է, թե որքան շատ մարդ է տեսել իր սայթաքելը, կարմրել է:
Անցած հինգշաբթի օրը տեղի ունեցածը տեսագրել է զբոսաշրջիկ Դևիդ Միդվելը Նյուքասլ-ըփոն-Թայն քաղաքից: Նրա խոսքով՝ երիտասարդը շատ շփոթված տեսք է ունեցել:
Երիտասարդի անունը չի հրապարակվում: Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ չեն մեկնաբանի «երիտասարդի մասին տեղեկությունը, որն ընկել է իր աշխատանքի կատարման ժամանակ»:








































