Դրեզդենում «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» (PEGIDA) աջերի շարժման հակաիսլամական ցույցին մասնակցել է մոտ 10 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ցույցին ելույթ է ունեցել աջերի նիդերլանդական Ազատության կուսակցության առաջնորդ Գերթ Վիլդերսը:
Բացի այդ, քաղաքում անցկացվել է նաև PEGIDA-ի հակառակորդների ցույց, որին մասնակցել է մոտ 2.5 հազար մարդ: Դրա կազմակերպիչը «Դրեզդենն ազատ է նացիստներից» խմբերի միավորումն է:
PEGIDA-ն մտադիր է մասնակցել հունիսին կայանալիք Դրեզդենի քաղաքապետի ընտրություններին։ Հասարակական հարցման նախնական տվյալներով՝ այս շարժման թեկնածուն զիջում է հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված մրցակիցներին։








































