Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալվեց «Ռոստով»-ին և պարտվեց 2:1 հաշվով:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խաղադաշտ դուրս եկավ հանդիպման մեկնարկային րոպեներից և փոխարինվեց հանդիպման 78-րդ րոպեին:
Այսպիսով, այս պարտությունից հետո «Սպարտակ»-ը մնաց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի աղյուսակի 7-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ սա «Սպարտակ»-ի երկրորդ անընդմեջ պարտությունն էր:







































