Մադոննան համացանցում օգտատերերի կողմից ծաղրի է արժանացել այն բանից հետո, երբ Coachella կալիֆոռնիական երաժշտական փառատոնի ժամանակ համբուրել է երիտասարդ ռեփեր Դրեյքին: Այս մասին է հաղորդում The Daily Mail-ը: Ծաղրի պատճառն այն է, որ դատելով տեսանյութից՝ 28-ամյա երաժիշտը չի գնահատել 56-ամյա աստղի ժեստը, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես գրում է պարբերականը, Մադոննան բեմի վրա մոտեցել է Դրեյքին, ում հետ նա համատեղ ելույթ է ունեցել, բռնել է կզակից և համբուրել: Համբույրը դադարեցնելու ռեփերի փորձերը անհաջողությամբ են պսակվել: Երբ եգչուհին բաց է թողել երաժիշտին, նա ծնկի է իջել և ի նշան զզվանքի՝ ձեռքը դրել է բերանին:
Կատարվածից հետո Մադոննան շարունակել է ելույթը:
Սոցցանցերի օգտատերերը բուռն արձագանքել են տեղի ունեցածին: Ոմանք ամոթանք են տվել Մադոննային, իսկ ոմանք էլ ծաղրել են նրան ու նա զոհին: Օրինակ՝ շատերը ենթադրել են, որ համբույրի միջոցով երգչուհին Դրեյքից «ներծծել է երիտասարդությունը»:
https://youtu.be/niInmg0Bwgw











































