Հունական ծագմամբ ամերիկացի Նիկոլաս Սոուքերսը համացանցում պետիցիա է թողարկել, որպեսզի կնոջը համոզի որդուն Սպիրիդոն անվանակոչել, հաղորդում է The New York Post-ը:
Սոուքերսը ցանկանում է որդուն Սպիրիդոն անվանակոչել հոր պատվին: Սակայն նրա ամերիկուհի կինը, որը ծնունդով Բելառուսից է, առաջարկում է սեփական հոր պատվին որդուն Միխայիլ անունը տալ:
Նիկոլասը նշում է, որ Սպիրիդոն անունն «արժանապատիվ պատմություն ունի», մինչդեռ նրա կինը՝ Քսենյան, իր սովետական մանկությունից սովոր է բարբարոսական անունների՝ Արման, Հովսեփ և Իգոր:
Ամուսինները ծնողներ կդառնան օգոստոս ամսին: Նշվում է, որ այս պայքարը իզուր կանցնի, եթե զույգը դուստր ունենա:












































