Մարբելիայի լողափներից մեկում Մոսկվայի «Սպարտակ»-ի խաղացողները մարզում անցկացրին ավազի վրա:
Ինչպես հայտնում է Championat.com-ը, խաղացողները հիմնականում աշխատել են մկանները զարգացնող վարժությունների վրա:
Մարզման ավարտին բոլոր խաղցողները մտել են ջուրը՝ մկանները թուլացնելու համար: Բացի այդ խաղացողները առիթը բաց չեն թողել ջրում լողացնելու ֆիզպատրաստության մարզիչ Էդու Դոմինգեսին:



































