Monday, 08 06 2026
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը

Հայաստանը կրոնասեր բնակչության թվով 2-րդն է աշխարհում. WIN/Gallup International

WIN/Gallup International նոր հետազոտության տվյալներով՝ կազմվել է աշխարհի ամենակրոնասեր բնակչությունն ունեցող երկրների քարտեզը՝ հայտնում է The Telegraph-ը։

Հայաստանն այդ վարկանիշում երկրորդն է՝ 93 տոկոս ցուցանիշով։ Առաջին տեղում Թաիլանդն է (94 տոկոս): Երկրորդ հորիզոնականը Հայաստանի հետ կիսում են Բանգլադեշը, Վրաստանն ու Մարոկկոն։

Ինչ վերաբերում է ամենից քիչ կրոնասեր բնակչություն ունեցող երկրներին, վերջին տեղում Չինաստանն է՝ 7 տոկոս։

Հեռախոսով և առցանց անցկացված հետազոտությանը մասնակցել է 64 երկրից 64 հազար մարդ։ Մոլորակի բնակիչների 2/3-ն իրեն կրոնասեր է համարում։ Հետազոտության տվյալներով՝ երիտասարդներն ավելի կրոնասեր են, քան տարեցները։ WIN/Gallup International-ի հետազոտությունից պարզ է դառնում, որ մինչ 34 տարեկան չափահասների 2/3-ը կրոնասեր է։ Մնացած բոլոր տարիքային խմբերի համար միջինը կազմում է 60 տոկոս։ Կրթություն չունեցողներն ամենակրոնասերն են՝ 80 տոկոս։

Երկրագնդի մայրցամաքների մեծամասնությունն իրեն համարում է կրոնասեր։ Միայն Ավստրալաիա և Արևմտյան Եվրոպա տարածաշրջաններն են, որտեղ անհատների 44 և 43 տոկոսն են իրենց կրոնասեր համարում։

Հետազոտությունն անցկացվել է այն բանից հետո, երբ անցած ամիս Pew Research Centre-ը հայտարարեց, որ իսլամը 2100 թվականին կլինի աշխարհում գերիշխող կրոն։

chart

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում