Կաննի 66-րդ կինոփառատոնի հատուկ ծրագիրը նվիրված է լինելու հնդկական կինոյի 100 ամյակին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո:
«Մշակույթը ֆրանս-հնդկական հարաբերությունների հիմնական բաղադրիչն է»,- ասել է վարչապետը և հավելել, որ մշակութային ծրագրերը, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնում հնդկական կինոյի 100 ամյակը տոնելու որոշումը, կնպաստեն երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը:
Այսօր Հնդկաստանի կինոինդուստրիան իր երկրպագուներին տարեկան ավելի քան 1000 ֆիլմ է նվիրում:
Նշենք, որ Կաննի հերթական փառատոնը կկայանա 2013 թ. մայիսի 15-26-ը:







































