Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Օրենքով գող» Կամո Սաֆարյանին չի հաջողվել համոզել բժիշկներին. նրան ուղարկում են մեկուսարան

Օրեր առաջ մոսկովյան դատարանը վերստին բանտ է ուղարկել հայազգի ազդեցիկ «օրենքով գող» Կամո Սաֆարյանին, ով հայտնի է «Կամո Գորկովսկի» մականվամբ: Այս մասին հայտնում է 168.am-ը՝ հղում անելով ռուսական Московский Комсомолец թերթին:

Դեռևս խորհրդային ժամանակներից հայտնի քրեական հեղինակությանը ձերբակալել էին նախորդ տարվա հուլիսին:

Իրավապահներին հայտնի է դարձել, որ պատրաստվում է «գողական սխոդկա», ինչից հետո նրանք այցելել են Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ռեստորաններից մեկը, ուր սովորաբար հանգստանում են հանցավոր աշխարհի առաջնորդները, այդ թվում նաև 51-ամյա Կամոն:

Խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է գրեթե 24 գրամ հաշիշ, ինչից հետո նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ «խոշոր չափի թմրանյութ ապօրինի պահելու» հոդվածով: Դրանից հետո նրանից ստորագրություն էին վերցրել երկրից չբացակայելու շուրջ և ազատ էին արձակել:

Մոսկովյան դատարանում քրեական հեղինակությունը պարզաբանել է, որ վաղուց է օգտագործում հաշիշ և որևէ դատապարտելի բան չի տեսնում դրանում: Դատարանը Սաֆարյանին դատապարտել է մեկ տարի ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Բայց երբ դատարանում նրա ձեռքին հագցրին ձեռնաշղթաները, քրեական հեղինակությունը սկսեց բողոքել սրտի շրջանում ունեցած ցավերից:

Նա պահանջել է շտապօգնություն կանչել իր համար: Դատարան ժամանած շտապօգնության մեքենաները դատապարտյալին տեղափոխում են հիվանդանոց: Ընդ որում, վախենալով Կամոյի «գործընկերների» հարձակումից՝ իրավապահները ստիպված են լինում ուղեկցել շտապօգնության մեքենաներին՝ մինչև ընդունարան:

«Օրենքվ գողը» կլինիկայում անցկացնում է երկու օր և փորձում է բժիշկներին համոզել, որ ինքը գտնվում է քաղցկեղի վերջին փուլում: Սակայն բժիշկներն այլ կարծիքի էին և Կամոյին հանգիստ խղճով ուղարկում են մեկուսարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում