Առողջապահության ոլորտի աշխատակիցների ֆրանսիական միավորման ազգային խորհուրդը կոչ է անում էֆթանազիա կատարել բացառիկ դեպքերում՝ ասվում է խորհրդի հայտարարության մեջ, որը ներկայացնում է RIA Novosti-ն:
«Հիվանդությունից տառապող մարդու համառ, գիտակցված ու մշտական խնդրանքների դեպքում, երբ հիվանդության դեմ պայքարն անարդյունավետ է ու կիրառվում է պալիատիվ օգնություն, բացառիկ կլինիկական իրավիճակներում պետք է ընդունվի համապատասխան իրավաչափ բժշկական որոշում»,- ասված է կոմյունիկեում:
Բժիշկների կարծիքով՝ էֆթանազիա կարելի է կատարել միայն շարունակական ու անկառավարելի ցավերի դեպքում:
Ընդ որում՝ որոշումը պարտադիր կարգով պետք է կայացնի ոչ թե մեկ բժիշկ, այլ բժիշկների կոնսոլիումը:
Ֆրանսիայում 2005-ից գործում է «Մահվան իրավունքի մասին» օրենքը, համաձայն որի՝ երբ բուժումը լինում է «անօգուտ ու անհամաչափ», դա կարելի է դադարեցնել, ինչը մարդուն թույլ կտա հեռանալ կյանքից: Բժիշկները կարծում են, որ պետք է լրամշակվի ներկայիս օրենքը:









































