Ռիհաննան հանրությանն է ներկայացրել ամերիկյան երգիչ, երգահան Միկի Էկոյի հետ իր Stay երգի տեսահոլովակը: Երգն ընդգրկված է Unapologetic ալբոմում, որը երգչուհին թողարկել է 2012-ի աշնանը:
Բրիտանացի կլիպմեյքեր Սոֆի Մյուլլերի նկարահանած տեսահոլովակում Բարբադոսի գեղեցկուհին դանդաղ մերկանում է՝ ցուցադրելով մարմնի բոլոր դաջվածքները: Այնուհետև լոգարանում ընկղմվելով ջրի մեջ՝ պատմում է իր սիրած էակի հետ հարաբերություններում առկա ցնցումների մասին:











































