Լեգենդար Deep Purple ռոք խմբի նոր ալբոմը լույս կտեսնի այս տարվա ապրիլին: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում:
Ընդ որում՝ ալբոմի անվանումը կամ ինչ-որ այլ մանրամասնություն հայտնի չէ: Սակայն Sony Music-ի ներկայացուցիչ Մաքսիմ Բիլկինը գրել է Facebook-ի իր էջում, որ այն լույս կտեսնի ապրիլի 16-ին: Նրա խոսքերով՝ դա լիենլու է լիարժեք ալբոմ՝ բաղկացած 11 երգից:
Deep Purple խումբը, որը նվագում է հարդ-ռոք ժանրում, կազմավորվել է 1968 թ.՝ Roundabout անվանումով: Նույն թվի ապրիլին խմբի անդամները փոխեցին անվանումը բոլորիս ներկայում հայտնի արտահայտությամբ:
Deep Purple-ը համարվում է 1970-ականների ռոք-երաժշտության ամենահայտնի ու ազդեցիկ համույթներից մեկը, «հևի-մեթալ» ժանրի հիմնադիրը:
Աշխարհում վաճառվել է խմբի ալբոմների շուրջ 250 մլն օրինակ:











































