Սաուդյան Արաբիայի իշխանությունները կիրակի օրը պաշտոնապես մերժել են Իրանի կոչը՝ դադարեցնել հաջակցություն Եմենի իշխանությունների ռազմական գործողության շրջանակներում Եմենի տարածքում օդային հարվածները: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Սաուդ ալ-Ֆեյսալը՝ նշելով, որ Թեհրանը չպետք է միջամտի հակամարտությանը:
«Իրանն ինչպե՞ս կարող է մեզ կոչ անել դադարեցնել բախումները Եմենում: Մենք Եմեն ենք գնացել լեգիտիմ իշխանություններին օգնելու համար: Իրանը պատասխանատու չէ Եմենի համար»,- Էր-Ռիյադում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ալ-Ֆեյսալը:
Մարտի 26-ին միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի ու Սուդանի մասնակցությամբ սկսել է ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների դեմ ռազմական գործողությունը։ Նշվում է, որ հութիները վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան:








































