Մարդկությունը շուտով կարող է տիեզերանավեր և տիեզերակայաններ ստեղծել հենց Երկրի վրա ու դրա սահմաններից դուրս: Tethers Unlimited ընկերությունը, որը համատեղ գործում է NASA գործակալության հետ, դիտարկում է սարդանման ռոբոտների ստեղծման հավանականությունը, որոնք նախատեսված են տիեզերքում աշխատանքներ իրականացնելու համար: Ընկերության գործադիր տնօրեն և գիտական ղեկավար Ռոբերտ Հոյթը համարում է, որ նման տեխնոլոգիան մարդկության առաջ Արեգակնային համակարգի յուրացման նոր հանարավորություններ կընձեռնի:
Ամերիկյան մասնավոր ավիատիեզերական ընկերությունը մշակում է նոր ծարգիր, որը կոչվում է SpiderFab: Գաղափարը կայանում է նրանում, որպեսզի օգտագործեն սարդանման ռոբոտներին տիեզերական տարածությունում օբյեկտների կառուցման համար: Դա ոչ միայն կթեթևացնի տիեզերագնացների աշխատանքը, այլև կհրահրի մարդկությանը տներ կառուցել տիեզերքում:







































