Monday, 06 05 2024
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր

Հայաստանի վտանգավոր բացիլներից մեկը

Որևէ զարգացման հարցում անվիճելի է մրցակցության, քննարկումների և բանավեճի դերն ու նշանակությունը և այդ պարզ ճշմարտությունը ձևավորվել է համաշխարհային զարգացման վերջին տասնամյակների պատմության ընթացքում: Մրցակցության գաղափարը հանդիսացել է ազգերի ու պետությունների գրեթե թռիչքաձև զարգացման շարժիչ, ընդ որում` որպես կանոն կայուն և հաստատուն, ինստիտուցիոնալ զարգացման, երբ դա կախված չի եղել լոկ մեկ անձից կամ մեկ խմբից:

Ժամանակակից աշխարհում այդպես է ձևավորվել բոլոր առումներով առաջատար եվրատլանտյան բևեռը: Դա, իհարկե, չի նշանակում ճգնաժամերի բացառում, առավել ևս, որ մենք այսօր տեսնում ենք ճգնաժամ նաև այդ բևեռում: Բայց միաժամանակ տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ բազայի պայմաններում ճգնաժամերը չեն կրում ավերիչ բնույթ, ինչպես մի շարք այլ երկրներում, որտեղ որևէ զարգացում կախված չէ ինստիտուցիոնալ բազայից՝ մրցակցության, քննարկումների, բանավեճերի պրակտիկայից, այլ պայմանավորված է որևէ անձի կամ որևէ ռեսուրսի գերակայությամբ: Այս թեման հրատապ է դարձել Հայաստանի համար: Ավելի ճիշտ կլինի ասել, որ թեման միշտ է հատապ եղել, սակայն ներկայիս տնտեսական ծանր իրավիճակը թեման դարձրել է գերհրատապ:

Մրցակցություն, քննարկում, բանավեճ հասկացությունները Հայաստանում հանդիսանում են կենսական անհրաժեշտություն, մինչդեռ իրականում դրանք, այսպես ասած, ներքին կարգով դասված են իշխող համակարգի ամենամեծ վտանգների շարքում և մերժված են այդ համակարգի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կամ ոչ իշխանական հատվածներում` համարվելով սպառնալիք առկա ստատուս քվոյին: Ընդ որում` տարիներ շարունակ այս երկուստեք մոտեցումները ձևավորել են հանրային կարծրատիպեր և այս հատվածների տակ այս կամ այն մեթոդներով և միջոցներով տեղավորված հանրային հատվածները մրցակցության, քննարկումների և բանավեճերի մշակույթի պահանջարկ ձևավորելու փոխարեն սկսել են նպաստել այդ հասկացությունների մերժման քաղաքականությանը, մրցակցության, քննարկման կամ բանավեճի ցանկացած փորձ անմիջապես տեղափոխելով «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» փիլիսոփայության հարթություն: Դրանից հետո սկսվում է տոտալ գրոհը «իրենց հետ չլինողների» դեմ:

Թվում է, որ դրանով ոչնչացվում է, այսպես ասած, մրցակիցը կամ հակառակորդը, իսկ իրականում դրանով ոչնչացվում է պետությունը, ոչնչացվում է հանրային օրգանիզմը, որը առողջ կարող է լինել նախևառաջ մրցակցության գաղափարի և բանավեճի մշակույթի ճանաչման պայմաններում: Այդպիսով, Հայաստանը վերածվում է քաղաքակրթական անապատի, ընդ որում` հաճախ հենց քաղաքակրթական հնչեղ և պաթետիկ կարգախոսների, դրա վերաբերյալ հրապարակախոսությունների, ծավալուն ելույթների, մոնոլոգների և դիալոգների պայմաններում: Որովհետև այդ ամենի մակերեսին, այսինքն` տեսանելի հատվածում, այսինքն` տողի կամ շուրթերի վրա մրցակցության և բանավեճի ճանաչումն է, անհրաժեշտության ձևակերպումը, իսկ այդ ամենի խորքում, տողի կամ լեզվի տակ մրցակցության ու բանավեճի տոտալ մերժումը, որևէ այլակարծություն թշնամության կամ հակառակորդության չափանիշի վերածելը, մրցակցության և բանավեճի գաղափարն իրականում «օրորոցում խեղդելը»:

Ընդ որում` այդ մարտավարությունը հաճախ կիրառվում է երկշերտ «ռազմակարգով»: Կան խմբեր, որոնք իշխանության կամ ոչ իշխանության անունից հանդես են գալիս, այսպես ասած, քաղաքակիրթ դիմագծով, վարում են բանավեճ, ցուցաբերում են մրցակցելու պատրաստակամություն՝ այդպիսով ինչ-որ առումով թուլացնելով սուբյեկտի զգոնությունը, որպեսզի նրան բերելով ծուղակ` հանձնեն արդեն «պատժիչ ջոկատներին» կամ այլ կերպ ասած` «ֆաշիստական» խմբերին, որոնք էլ արդեն ձեռնամուխ են լինում իրենց գործին և փորձում «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է սկզբունքով» ոչնչացնել «քաղաքակրթական» խմբերի ծուղակն ընկած սուբյեկտներին:

Դե, իսկ այդ գործում, ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի բավական մեծ նշանակություն և դերակատարում ունեն սոցիալական ցանցերը` որպես հարթակ, որտեղ առավելապես տեղի է ունենում ոչնչացման օպերացիան: Եվ այդ իմաստով, թեև թվում է, որ սոցիալական ցանցերը բազմակարծության, այլակարծության, արտահայտվելու և տեղեկացված լինելու ազատության իրացման միջոց կամ հարթակ են, իրականում դրանք Հայաստանում վերածվել են մրցակցության և բանավեճի գաղափարի ոչնչացման հարթակների: Դրանցում բանավեճի մշակույթն ու մրցակցության գաղափարն են ոչնչացվում, կամ այլ կերպ ասած` դրանցում ոչնչացվում է հասարակական զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկը, որը ընկած է համաշխարհային մի շարք առաջատարների կայուն, ինստիտուցիոնալ, համակարգային զարգացման պատմության հիմքում:

Սակայն սա, անշուշտ, չի կարող նշանակել, որ սոցցանցերը պետք է ենթարկել սահմանափակումների կամ արգելել: Ամենևին, որովհետև դրանց բացակայությունը պատկերն էապես չի էլ փոխի: Այս տեսանկյունից, սոցցանցերը պարզապես օգնել են առավելագույնս արագորեն և ամբողջականորեն կամ բազմակողմանիորեն ախտորոշել Հայաստանի զարգացմանը խանգարող կարևորագույն հասարակական-քաղաքական խնդիրներից մեկը: Ասել է թե` սոցցանցերը Հայաստանում եթե օգտակար և արդյունավետ չեն եղել և չեն նպաստել հանրօգուտ մտքի գեներացիայի, ինչ-որ իմաստով կոոպերացիայի տեսանկյունից, ապա շատ կարևոր դեր են կատարել որպես «ախտորոշիչ լաբորատորիա», որը թույլ է տալիս արագորեն հայտնաբերել հանրային-քաղաքական վարակները:

Այլ հարց է, որ ախտորոշիչ կայանի առկայությունից հետո, Հայաստանում արդեն կենսական հրամայական է դարձել բուժիչ մեխանիզմների ձևավորումը, որի շնորհիվ հնարավոր կլինի երկրում հանրային գիտակցության մեջ խորքային առումով ամրագրել մրցակցության գաղափարն ու բանավեճի մշակույթը, որից հետո Հայաստանը շատ արագ կփոխվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում