2014-ի լավագույն ֆիլմերը ըստ MTV երաժշտական հեռուստաալիքի հանդիսատեսի կհրապարակվեն Լոս Անջելեսում կիրակի՝ MTV Movie Awards մրցանակաբաշխության ժամանակ:
Popcorn-ի ոսկյա բաժակների մրցանակը հաղթողներին հանձնում են համացանցային ժողովրդական քվեարկության ընթացքում, որն ավարտվում է մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ: Բացառություն են կազմում գլխավոր նոմինացիաները, ինչպիսին, «տարվա լավագույն ֆիլմն էր», որի համար հանդիսատեսը կարող է քվեարկել մինչև արարողության սկսվելը:
«Տարվա լավագույն ֆիլմ» կոչման համար պայքարում են միանգամից ութ ֆիլմեր՝ «Ամերիկյան դիպուկահարը», «Պատանեկություն», «Մեղավոր են աստղեը», «Անհետացածը», «Գալակտիկայի պահապանները», «Սոված խաղեր. Մաս 1», «Սելմա», «Մոլուցք»:






































