Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ազնիվ մարդ է համարում: Այս մասին հաղորդում է Agence France Press-ը:
«Նախագահ Օբաման ազնիվ մարդ է»,- ասել է Կաստրոն՝ ելույթ ունենալով Ամերիկաների գագաթնաժողովին:
Ավելի վաղ Կաստրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ մտնելու Կուբայի պատրաստակամության մասին՝ երկրի շահերը հարգելու դեպքում:










































