Դերասանուհի Մոնիկա Բելուչին 50 տարեկանում դարձել է Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին: Նա հրաշալի կազմվածք ունի և ուղղակի անդիմադրելի տեսք: Hello! պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ կյանքում երբևէ չի հաճախել մարզասրահ, քանի որ շատ ծույլ է դրա համար: Նա նաև ուտում է քաղցրավենիք և երբեք դիետա չի պահել: Բացի այդ, դերասանուհին նաև երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժի ծառայություններին:
Նրա խոսքով՝ ինքը վաղուց հաշտվել է իր կազմվածքի հետ, և այն իրեն բավարարում է: Քաշը նորմայում պահելու համար նա ուղղակի աշխատում է չափից շատ չուտել և երբեմն յոգայով է զբաղվում: Սակայն դիետաները և մարզումների ժամանակ ծանրաբեռնվածությունները նրա համար չեն: Մոնիկան հպարտ է իր մարմնով:
Նա ասել է, որ չի հրաժարվում քաղցրավենիքից, սիրում է շոկոլադ և մակարոնեղեն:










































