Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պաշտպանում Է Վրաստանի եւ Իրանի միջեւ երկխոսության ու պաշտոնական շփումների խորացումը: Այդ մասին Սահակաշվիլին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ հինգշաբթի ուշ երեկոյան Բաթումում կայացած հանդիպմանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ միջազգային հարցեր: Նախագահ Սահակաշվիլին նշել Է Իրանի կառավարության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության կարեւորությունը: Հայտարարվել Է նաեւ Վրաստանի եւ Իրանի միջեւ զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության մասին: Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմի մասին: Նախարարները նշել են ստորագրված փաստաթղթի կարեւորությունը, որը կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունները: «Սա հույժ կարեւոր փաստաթուղթ է, որը հարեւաններին թույլ է տալիս շփվել առանց սահմանների եւ մոտեցնում է ժողովուրդներին»,- ասել է Մոթաքին: