ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:
Ողջունելով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի այցը խորհրդարան՝ Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերը կարևորել են նախկինում եղած համագործակցության փորձը, քննարկել են այն հետագայում ևս զարգացնելու, Հայաստանում անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու հարցը:
Օլեքսանդր Պավլյուկը համագործակցության պատրաստակամություն է հայտնել առանձին ծրագրերի իրականացման շրջանակներում:








































