Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ տուրի ապրիլի 19-ին կայանալիք «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի ժամը 14:40-ին:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին:
ՀՖՖ մամլո ծառայություն







































