Ռեալիթի շոուի աստղեր Քիմ ու Քլոե Քարդաշյանները երեկ կարմիր կակաչներ են դրել 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին նվիրված հուշարձանին՝ հարգելով նրանց հիշատակը, գրում է Daily Mail-ը:
Վերջինս ծավալուն հոդվածով անդրադարձել է Քարդաշյան քույրերի հայաստանյան այցին, մասնավորապես՝ քույրերի Ծիծեռնակաբերդ կատարած երեկվա այցին:

Կարմիր կոմբինեզոն հագած 34-ամյա Քիմն ու նրա քույրը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր հայրենիք կատարած իրենց 8-օրյա այցի շրջանակում, գրում է Daily Mail-ը:






Զույգը տխուր տեսք ուներ ու ինչ-որ մի պահի 30-ամյա Քլոեն, որը կանգնած էր լռության մեջ իր 2 հայ զարմուհիների հետ, մաքրեց աչքերից հոսող արցունքը:

Քիմ Քարդաշյանը ուրբաթ օրը ծաղիկներ դրեց օսմանյան զինվորների կողմից զանգվածային սպանության 1,5 մլն զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Նա ու իր քույր Քլեոն իրենց զարմուհիների հետ լռության մեջ հարգեցին զոհերի հիշատակը ու մոտ 10 րոպե լուռ մնացին անմար կրակի մոտ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցը Հայաստանում կնշվի ապրիլի 24-ին: Աջ անկյունում՝ նրանց զարմուհիներն են

Երկու քույրերն էլ էմոցիոնալ տեսք ունեին հուշարձանի մոտ կանգնած ժամանակ: Քիմը զգեստի հետ կրում էր իր դստեր՝ Նորդի անունը կրող վզնոց

Կիմը եկել է իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի, իրենց դստեր՝ Նորդ Ուեսթի ու Քլոեի հետ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Երևանում ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին
Ռեփեր Քանյեն լռության մեջ քայլում է Քիմի ու Քլոեի հետ, բայց նա քույրերի հետ կանգնած չէր անմար կրակի մոտ

Քիմ Քարդաշյանի ռեալիթի շոուի տեսախցիկը նրանց հետևում էր, մինչ քույրերը քայլում էին դեպի հուշարձան


Քույրերը հուշարձանից հեռանում էին տխուր: Թուրքերը մերժում են ճանաչել իրենց մեղքը՝ պատճառաբանելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 300-500 հազար հայ ու բազմաթիվ թուրքեր են զոհվել
Նախօրեին Քիմը, նրա ամուսին Քանյե Ուեսթը, դուստր՝ Նորդը, այցել էին Գեղարդի վանք, որը ՅՈՒՆՍԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում:










































