Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են պաշտպան Խորդի Ալբայի ցուցադրած խաղից և մտադիր են նոր պայմանագիր առաջարկել նրան` բարելավված պայմաններով: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցել են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալների հետ: Ալբայի` «կապտանռնագույններ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Ակումբը մտադիր է երկարաձգել այն մինչև 2020 թվականը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալբան մասնակցել է 23 հանդիպումների, մեկ գոլի և գոլային երկու փոխանցումների հեղինակ է դարձել:


































